2020 թվականին Շիրակացու Ճեմարանի զարգացման հիմնադրամին հաջողվեց հիմնովին վերանորոգել ճեմարանի հյուրատան հյուսիսային մասնաբաժնի երեք բնակելի սենյակները՝ իրենց սանհանգույցներով և հյուրասենյակներով, ինչպես նաև՝ հյուրատան խոհանոցը և չորանոցը: Բոլոր վերանորոգված սենյակները հագեցված են կեցության համար անհրաժեշտ պայմաններով։ Ճեմարանը դեռ հոկտեմբեր ամսին արագ արձագանքելով երկրում ստեղծված պատերազմական վիճակին հյուրատանը հյուրընկալեց Արցախից ժամանած մի բազմանդամ ընտանիքի։ Այժմ հյուրատան վերանորոգված սենյակները զբաղեցնում են Արցախում իրենց բնակության վայրը կորցրած ընտանիքները։
Միջին դպրոցի սաներից Էլեն Թադևոսյանը իր անհատական նախագծի շրջանակներում որոշեց իր մասնագիտական կարողությունների զարգացմանը զուգընթաց, նաև իր ներդրումն ունենալ հյուրատան նախագծում, մասնավորապես՝ հյուրատան լոբբիի վերանորոգմանն ու կահավորմանը։ Հյուրատան լոբբին ճեմարանի հյուրերին և հյուրատան բնակիչներին կծառայի որպես հաճելի ժամանցի և հանգստի մի վայր: Մինչ այժմ կատարված փոնդհայթայթման աշխատանքների շնորհիվ Էլենին հաջողվել է հավաքել գրեթե 3մլն դրամ, և ծրագրի շինարարական աշխատանքների մեկնարկն արդեն տրված է: Այս նախագիծը կյանքի կոչելու համար Էլենին անհրաժեշտ է հավաքագրել ևս 2.000.000 ՀՀ դրամ։ Դուք ևս կարող եք դառնալ այս նախագիծը կյանքի կոչողներից և Էլենի գաղափարը աջակցողներից մեկը Ձեր նվիրատվության շնորհիվ: Նվիրատվություն կարելի է անել ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Հայաստանից դուրս: Կայքի միջոցով նվիրատվություն կատարելուն զուգընթաց, հասանելի են նաև առցանց հետևյալ միջոցները՝ gofundme և Idram: