2019 թվականին Շիրակացու Ճեմարանի զարգացման հիմնադրամին հաջողվեց ավարտին հասցնել նորակառույց սպորտային համալիրի աշխատանքները: Իսկ այժմ մեկնարկում է սպորտային համալիրի հանդերձարանների կառուցման նախագիծը, որը սպորտային համալիրը կդարձնի բոլոր նորագույն չափանիշներին համապատասխան և թույլ կտա այն լիարժեք գործարկել սպորտային միջոցառումների հյուրընկալումից մինչև համաճեմարանական միջոցառումներ:
Նախագծի իրականացումը կնպաստի ոչ միայն ճեմարանի սաների, այլև հանրակրթական գործընկեր դպրոցների աշակերտների սպորտային կյանքի զարգացմանն ու համատեղ համագործակցությանը: Սպորտային համալիրի կարևորության մասին կարող եք լսել մեր սաներից: Սույն նախագիծը իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է 16.400.000 ՀՀ դրամ: Դուք ևս կարող եք դառնալ այս նախագիծը կյանքի կոչողներից մեկը Ձեր նվիրատվության շնորհիվ:Նվիրատվություն կարելի է անել ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Հայաստանից դուրս: Կայքի միջոցով նվիրատվություն անելուց բացի, հասանելի են նաև առցանց հետևյալ միջոցները՝ Idram, Paypal, Сбербанк: