Զարգացման Հիմնադրամը Միջին դպրոցի տնօրինության և ծրագրերի ղեկավարների նախաձեռնությամբ 2019 թվականից սկսեց ընդունել համայնքային ծրագրերի ֆինանասավորման հայտեր 9-րդ դասարանի սաների կողմից: Համայնքային ծրագրերի իրականացումը միջազգային բակալավրիատի միջին դպրոցի ծրագրի պահանջներից է: Նախագիծը նպատակաուղղված է զարգացնելու սաների գիտելիքները, նրանց կարողությունները, ինչպես նաև խորացնելու այն ըմբռնումը, թե ինչպես կարելի է աշխատել միասին` ավելի լավը դարձնելու և զարգացնելու համայնքը, շրջակա միջավայրը: Հիմնադրամի կողմից ֆինասավորվող առաջին համայնքային ծրագիրը 2018-19 ուսումնական տարվա արդյունքում Արինե Խանլարիի ծրագիրն էր: Ծրագրի սկզբում Արինեն ձևավորեց և տպագրվեց թվով 1000 ճեմարանական օրացույցներ: Նա վաճառեց օրացույցները, որոնց վաճառքից ստացված արդյունքում ճեմարանի տարածքում տեղադրվեցին թվով 6 նստարաններ:
2019-20 ուսումնական տարում հիմնադրամի կողմից ֆինանասավորվող 4 համայնքային ծրագրերը հետևյալն են.
<<Բացահայտում ենք նորը, բացահայտում ենք մեզ>> նախագծի նպատակն է համախմբել ճեմարանական արվեստասերներիին, որոնք կուսումնասիրեն ժամանակակից արվեստները (այդ թվում հանդիպումներ և հատուկ դասընթացներ ժամանակակից արվեստագետների հետ), դրանց կիրառելու հնարավոր ձևերը և կփորձեն դրանք ներդնել ճեմարանական առօրյայում ։ Այնուհետև, որպես վերջնական արդյունք դպրոցի դրսի պատերից մեկը պլանավորվում է նկարազարդել ՝ այն դարձնելով ավելի գունագեղ:
<<Նորաձև շապիկներ>> ծրագիրը նախատեսում է հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ տպագրել թվով 25 նորաձև շապիկներ՝ ըստ սաների շրջանում կարիքների մասին նախապես արված հարցման: Շապիկների վաճառքից և տոնավաճառից ստացած եկամուտն ուղղվելու է փափուկ աթոռների գնման և ֆոյեում դրանց տեղադրմանը:
<<Մաքուր օդ ճեմարանում>> նախագիծը նախատեսում է հիմնադրամի կողմից ֆինանսավորում ածխաթթու գազի սենսորային 30 սարքի պատրաստման համար:
Ծրագիրը որոշ չափով լուծելու է աշակերտների հոգնածության խնդիրը։ Նաև արտակարգ իրավիճակի դեպքում սարքերը կզգան նաև վտանգավոր գազերի առկայությունը։
<<Առողջ մարմնում առողջ հոգի>>. Քանի որ համաճեմարանական մեծ թվով միջոցառումներ, սպորտլանդիաներ, հյուրերի ընդունում, ինչպես նաև ՄԴ ընդունելության քննություները անցկացվում են միջին դպրոցի մարզադահլիճում ծրագիրն իրականացնող սաները որոշել են վերանորոգել մարզադահլիճի հատակը: Եվ քանի որ հատակի ամբողջական վերանորոգումը բավականին մեծ ծախսեր է պահանջում, սաները խորհրդակցելով մի շարք մասնագետների հետ՝ որոշել են հատակի համար նախատեսված հատուկ ներկերով հարթացնել հատակը և ուղղել անճշտությունները:
Նախագծերի ընթացքին զուգահեռ կթարմացվեն դրանց մասին տեղեկությունները: