Մեկ այլ հաջողված համայնքային նախագիծ էր՝ <<Բացահայտում ենք նորը, բացահայտում ենք մեզ>> ծրագիրը, որն ամբողջովին արտացոլում էր ճեմարանական համայնքի համագործակցությունը: Մեր սաներից Սուսաննան ճեմարանական արվեստասերներին համախմբել էր իր համայնքային նախագծի շուրջ: Նրանք մասնագետի օգնությամբ ծանոթանում էին գրաֆիտի արվեստի ճյուղին, ծանոթանում քաղաքի լավագույն նմուշներին՝ պլանավորելով ճեմարանի պատերին այս շունչն ու գույնը հաղորդելու համար: Ծրագրի շրջանակներում սաներն ունեցած ինչպես պրակտիկ դասընթացներ, այնպես էլ տեսական: Թվով տասը դասընթացներ ունեցան մեր սաները հմուտ մասնագետի հետ, որոնց ավարտին կատարեցին փորձնական մեկ աշխատանք Ձորաղբյուր համայնքի շինարարների փողոցի պատերից մեկի վրա: Սա մեր արվեստասեր սաների առաջին գործն էր հանրային վայրում: Ժամանակակից արվեստը պետք է ներկայացված լինի թե՛ գյուղական համայնքներում, և թե՛ քաղաքային: Ուսումնական տարվան ընդառաջ սաները սկսեցին Ճեմարանի բակի գրաֆիտիի աշխատանքները, որը շուտով ավարտին կհասնի: Գրաֆիտիի հիմքում ընկած է կրթության անվերջությունը: