Համայնքային նախագիծ. «Առողջ մարմնում, առողջ ոգի»

Առաջնորդվելով «առողջությունը դեռ ամեն ինչ չէ, բայց ամեն ինչ ոչինչ է առանց առողջության» կարգախոսով, միջին դպրոցի մեր մի խումբ սաներ որոշեցին այնպիսի համայնքային նախագիծ ներկայացնել, որի իրականացման արդյունքում կօգտվեն կրթահամալիրի ավագ և միջին դպրոցի սաները: Նրանք հաշվի են առել նաև այն փաստը, որ համաճեմարանական մեծ թվով միջոցառումներ, սպորտլանդիաներ, հյուրերի ընդունում, ինչպես նաև ՄԴ ընդունելության քննություները անցկացվում են միջին դպրոցի մարզադահլիճում և որ կարևոր է հյուրերին ընդունել հնարավորինս բարեկարգված միջավայրում, որոշել էին  վերանորոգել մարզադահլիճի հատակը ` մասնավորապես հատակը հղկել և ներկապատել: Եվ չնայած, որ համաճարակը խախտեց մեր սաների ժամանակացույցը, այնուամենայնիվ նրանք պատրաստ են իրենց գաղափարները մինչև վերջ իրականացնելու և սպորտդահլիճն ամբողջությամբ պատրաստ կլինի ուսումնական տարվան: Այս նախագծի իրականացումը նույնպես ֆինանսավորեց Շիրակացու Ճեմարանի Զարգացման Հիմնադրամը՝ մեր շռայլ նվիրատու «ՄԻՔՍ ՓԵԻՆԹՍ» ՍՊԸ օժանդակությամբ:

  • 1. Հանգանակել առցանց

    2. Կամ կատարեք փոխանցում

    Converse Bank, 1930061930260100