«ՄԵՆՔ ԵՆՔ ու ՍԱՆԵՐԸ ՄԵՐ». հանդիպում Թագուհի Սինանյանի հետ

Շիրակացու ճեմարանի «Զարգացման հիմնադրամ»-ի և ծնողական համայնքի նախաձեռնությամբ մեկնարկած «ՄԵՆՔ ԵՆՔ ՈՒ ՍԱՆԵՐԸ ՄԵՐ» հանդիպումների շարքը շարունակվում է անկախ արտակարգ իրավիճակից:
Հանդիպումների շարքի հյուրն այս անգամ Շիրակացու Ճեմարանի ֆինանսատնտեսագիտական հարցերով փոխտնօրեն Թագուհի Սինանյանն էր: Թագուհին վարեց <<Անձնական ֆինանսների կառավարում>> թեմայով ինտերակտիվ մաստեր կլաս, որին հաջորդեց  առցանց հարցուպատասխանը: Հանդիպումը միավորել էր ոչ միայն ճեմարանական համայնքին, այլ նաև ֆինանսատնտեսական հարցերով հետաքրքրված մարդկանց, քանի որ չնայած երիտասարդ տարիքին՝ մեր հյուրը բացառիկ մասնագիտական գիտելիքներ և փորձ ունի,  վարակիչ էր  բոլորի համար:

  • 1. Հանգանակել առցանց

    2. Կամ կատարեք փոխանցում

    Converse Bank, 1930061930260100