Հյուրատան հյուսիսային մասնաշենքի վերակառուցման աշխատանքներ
Արցախյան երկրորդ պատերազմը սկիզբ դրեց Արցախից տեղահանվածների մի նոր ալիքի, որն իհարկե չէր կարող անտեսվել ոչ Ճեմարանի, ոչ Զարգացման հիմնադրամի կողմից: Պատերազմի առաջին օրերին, երբ ճեմարանը հյուրընկալեց արցախահայ մեկ ընտանիքի, Զարգացման Հիմնադրամը սկսեց հյուրատան նախագծի իրականացման համար տարվող ֆոնդհայթայթման աշխատանքներ՝ տարածելով այս գաղափարը հայրենանվեր մարդկանց շրջանակում: Մի շարք կազմակերպությունների, անհատների նվիրատվությունների շնորհիվ հնարավոր դարձավ վերանորոգել հյուրատան հյուսիսային մասնաբաժնի թվով երեք բնակելի սենյակ, մեկ ընդհանուր խոհանոց և չորանոց: Յուրաքանչյուր սենյակ ունի իր առանձնացված սանհանգույցն ու ննջասենյակը, ինչը հյուրատան բնակիչներին հնարավորություն է տալիս ապրելու լիարժեք և ապահով կենցաղով: Ծնողական համայնքի միասնական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ նաև կահավորել սենյակները ամենաանհրաժեշտ կենցաղային իրերով։
Այժմ հյուրատանը իրենց տունն են գտել Արցախից տեղահանված ընտանիքներ: Աջակցելով հյուրատան նախագծի շարունակականությանը, Դուք օգնում եք մեր հայրենակիցներին ունենալ ապահով կեցավայր:
Նվիրատվություններ կարող եք անել ինչպես կայքի միջոցով, այնպես էլ բանկային փոխանցումներով: