Հյուրատան լոբբին վերակառուցման ընթացքի մեջ
Մեզ համար ոգեշնչման աղբյուր են հանդիսանում մեր սաները, ովքեր մշտապես հանդես են գալիս նորարարական և արվեստածին գաղափարներով:
Ապագա ճարտարապետ մեր 10-րդ դասարանի սան Էլեն Թադևոսյանը իր անհատական նախագծի շրջանակներում որոշել է իր առաջին գծագրերն և գաղափարները իրականացնել ճեմարանի 2-րդ մասնաշենքի հյուրատան լոբբի վերանորոգման ու կահավորման ուղղությամբ:
Էլենի նախագծով տարածքը հաճելի հանգստյան գոտի պիտի լինի ճեմարանականների եւ հյուրատան բնակիչների համար։ Այս անիրականանալի թվացող նախագծի կողքին կանգնեցին բազմաթիվ նվիրատուներ. մեր հիմնադրամը ևս և իր կարողությունների շրջանակներում փորձում է աջակցել Էլենի նախագծին:
Վերակառուցման աշխատանքներն այժմ ակտիվ ընթացքի մեջ են: Էլենի նախագծի նվիրահավաքի կոչին արձագանքել են բազմաթիվ հայրենակիցներ: Ուրախալի է նաև, որ ծրագրին էլեկտրական մալուխների մատակարարմամբ աջակցել է ճեմարանի ծնողներից՝ ԻՆ–ՎԻ ընկերության տնօրենությունը։
Գաղափարն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար կենսական է նախագծին անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական կամ այլ գույքի նվիրատվությունների հավաքագրումը: Էլենի նախագծին աջակցելու համար կարող եք այցելել այս էջը: