Համայնքային նախագիծ. <<Բացահայտում ենք նորը, բացահայտում ենք մեզ>>

Ինչպես գիտեք՝ մեր սաներից Սուսաննան ճեմարանական արվեստասերներին համախմբել էր իր համայնքային նախագծի շուրջ: Նրանք մասնագետի օգնությամբ ծանոթանում էին գրաֆիտի արվեստի  ճյուղին, ծանոթանում քաղաքի լավագույն նմուշներին՝ պլանավորելով ճեմարանի պատերին այս շունչն ու գույնը հաղորդելու համար: Այս  անգամ  նրանք գունազարդել են Ձորաղբյուր համայնքի շինարարների փողոցի պատերից մեկը:  Սա մեր արվեստասեր սաների առաջին գործն է հանրային վայրում: Ժամանակակից արվեստը պետք է ներկայացված լինի թե՛ գյուղական համայնքներում, և թե՛ քաղաքային: Այս գրաֆիտին ներկայացնում է հավերժական գեղեցկությունն ու բնությունը, որոնք մշտապես միահյուսված են միմյանց:

  • 1. Հանգանակել առցանց

    2. Կամ կատարեք փոխանցում

    Converse Bank, 1930061930260100