Կահավորենք հյուրատան լոբբին միասին
Ինչպես արդեն ներկայացրել ենք՝ մեր ապագա ճարտարապետ Էլենի ծրագիրը ավարտական փուլում է: Հյուրատան լոբբին ամբողջովին վերականորոգվել և բարելավել է իր ենթակառուցվածքները , ինչպես նաև մասնակիորեն կահավորվել է:
Իր ծրագիրը ամբողջովին ավարտին հասցնելու համար Էլենին անհրաժեշտ է հավաքագրել ևս 1 մլն դրամ: Իսկ թե ինչ յուրօրինակ դիզայն և ճատարապետական լուծումներ է առաջարկել Էլենը, կարող եք տեսնել ստորև ներկայացված լուսանկարներում: Մեր հյուրընկալ լոբբին իր ջերմ դռներն է բացել արդեն իսկ մեզ մոտ մշտական բնակություն հաստատած երկու արցախցի ընտանիքների համար: Անշուշտ այս գողտրիկ անկյունը կլինի օգտակար թե՛ մեր հյուրերի, և թե՛ մեր սաների համար: