Բարեկենդան 2021

Չնայած, որ տոներն այս տարի սրտաբուխ չեն, և մենք չենք կարող լիարժեքորեն ուրախանալ, այնուամենայնիվ, այս տարի ևս ճեմարանական համախմբվածությամբ նշեցինք Բարեկենդանի ավանդական տոնը՝ լուռ և ոգեկոչող: Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամի և ծնողական համայնքի նախաձեռնությամբ կայացած այս տարվա ֆուրշետային երեկոն ոգեկոչման և բարի կենդանության խաղաղ երեկո էր, որի ժամանակ ոչ միայն վայելեցինք ճեմարանական տաղանդավոր սաների հուզիչ կատարումները, այլ նաև կարողացանք փոխանակվել թանկ մտքերով և զգացմունքներով: Երեկոն, անշուշտ, զգացմունքային էր և հուզիչ…

Երեկոյի ընթացքում իրենց գեղարվեստական համարներով փայլեցին մեր սաները, մասնավորապես ելույթ ունեցան ճեմարանի մնջախաղի «Գավաթ» ստուդիան,  շվիահար Նայիրի Մանիսաճյանը, դաշնակահար Ալեքս Գևորգյանը,  ասմունքող Հրաչ Բաղդասարյանը, մենապարով հանդես եկավ Հասմիկ Մարտիրոսյանը, բաբաջանյանական երաժշտական կատարում ապահովեցին Արփինե Պետրոսյանը և Եվա Վարդանյանը, փոքրիկ ճեմարանականների երգչախումբն էլ՝ Մարիա Գալստյանի ղեկավարությյամբ ավանդական շունչ տվեց մեր միջոցառմանը: Միջոցառմանը նաև  անակնկալ ելույթ ունեցավ աշխարհահռչակ դաշնակահար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ  Արմեն Բաբախանյանը:

  • 1. Հանգանակել առցանց

    2. Կամ կատարեք փոխանցում

    Converse Bank, 1930061930260100