Բնական գիտությունների նոր լաբորատոր համալիր Ճեմարանում

2017թ.-ի Սեպտեմբերի 5-ին «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում պաշտոնապես բացվեց բնական գիտությունների լաբորատոր համալիրը Ճեմարանի, Կոնվերս Բանկի և «Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամի» սերտ համագործակցության շնորհիվ:

Բնական գիտությունների լաբորատոր համալիրը ընդգրկում է քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի դասասենյակներ ու փորձարարական լաբորատորիաներ:

Լաբորատոր համալիրի այս ձևաչափը համահունչ է Միջազգային բակալավրիատի պահանջներին, որը բոլոր բնական գիտությունները դիտարկում է որպես մեկ ամբողջականություն: Եվ Ճեմարանը, լինելով Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերը իրականացնող միակ կրթահամալիրը Հայաստանում, վաղուց ուներ նման լաբորատորիայի ստեղծման կարիք:

Լաբորատոր համալիրի ստեղծումը լայն հնարավորություններ է ընձեռում սաների համար սովորել ոչ միայն տեսականորեն, այլ ամեն ինչ կիրառել գործնականում և  «շոշափել» այն գործընթացները, որոնք սովորում են դասագրքերից տեսական դասաժամերին:

Լաբորատորիաները հագեցած են ժամանակակից չափանիշներին համապատասխան պարագաներով: Ճեմարանը կարևորում է հատկապես աշակերտների անվտանգությունն ու անվտանգ պայմաններում նրանց կրթությունն ապահովելու գործընթացի կազմակերպումը: Ճիշտ կազմակերպված անվտանգ կրթությունը նաև մշակույթ է ձևավորում, որը բազային գիտելիքներից բացի հետագայում ճիշտ և անվտանգ աշխատելու մշակույթ է սերմանում սաների շրջանում:
Բնական գիտությունների լաբորատոր համալիրը լայն հեռանկարներ է բացել միջին և ավագ դպրոցների սաների առաջ:
Նորագույն սարքավորումների, մոդելների, դիդակտիկ նյութերի առկայությունը հնարավորություններ են ընձեռնում բնագիտության կիրառական ոլորտի ուսումնասիրության համար:
Ներդրված ջանքերի ու աջակցության շնորհիվ,լաբորատորիայում փորձնական դասերը դարձել են առօրյա դասավանդման մի մասը:
՛Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամ՛-ը երախտապարտ է բարեգործության և ճեմարանի ու ապագա սերնդի կրթության որակի ու զարգացման համար ներդրված յուրաքանչյուր ռեսուրսի համար: Հույս ենք հայտնում, որ լաբորատորիայի ստեղծումը հզոր խթան է և օրինակ մյուս առկա խնդիրների լուծմանը առավել արդյունավետ լուծումներ տալու համար:

  • 1. Հանգանակել առցանց

    Image result for via mastercard

    2. SMS հաղորդագրություն՝ 8000 կարճ համարին

    Մեր ծրագրերում Ձեր ներդրումն ունենալու համար կատարեք  նվիրատվություն  ուղարկելով  FUND բառը  8000 կարճ համարին: Մեկ հաղորդագրության արժեքն է 1000 ՀՀ դրամ:

    3. Կամ կատարեք փոխանցում

    Converse Bank, 1930061930260100