Գրադարանի հովանավորների հուշատախտակի բացում

Սույն թվականի Մայիսի 19-ին Շիրակացու Ճեմարանի Զարգացման Հիմնադրամը՝ Ճեմարանի նախաձեռնությամբ, Ավագ դպրոցի մասնաշենքում ազդարարեց ապագա գիտական գրադարանի վերակառուցման մեկնարկը, որը խոհրդանշվեց «Մեր Գրադարանի Հովանավորները» ապակյա հուշատախտակի բացման արարարողությամբ։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, ներառյալ հիմնադրամի նվիրատուները։
Միջոցառումն սկսվեց հիմնադրամի համակարգող Մարիամ Մուրադյանի ողջույնի խոսքերով։ Նա ներկայացրեց օվա խորհուրդը։ Այնուհետև ելույթ ունեցավ հիմնադրամի տնօրեն Արփի Աճեմյանը` երախտագիտության խոսքեր հնչեցնելով գրադարանի բարերարներին։ Նրա ելույթին հաջորդեց Ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանի ելույթը, ով ևս մեկ անգամ հաստատեց, որ հիմնադրամի գոծունեությունը ճիշտ ուղու վրա է։
«Ինձ համար մեծ պատիվ է ներդրում անել կրթության մեջ, հատկապես Ճեմարանի գրադարանի վերակառուցման համար», ասաց միջոցառմանը ներկա նվիրատու Հասմիկ Գասպարյանը։
Միջոցառումն ուղեկցվեց հյուրասիրությամբ և միջոցառման ավարտին հյուրերը այցելեցին այն տարածքը, որտեղ պետք է կառուցվի ապագա գիտական գրադարանը։ Բոլորը հույս հայտնեցին; որ մոտ ապագայում Շիրակացու ճեմարանը կունենա իր նոր գրադարանը`հագեցած ժամանակակից լուծումներով և տեխնոլոգիաներով։

  • 1. Հանգանակել առցանց

    Image result for via mastercard

    2. SMS հաղորդագրություն՝ 8000 կարճ համարին

    Մեր ծրագրերում Ձեր ներդրումն ունենալու համար կատարեք  նվիրատվություն  ուղարկելով  FUND բառը  8000 կարճ համարին: Մեկ հաղորդագրության արժեքն է 1000 ՀՀ դրամ:

    3. Կամ կատարեք փոխանցում

    Converse Bank, 1930061930260100