Գրքից պատրաստված տոնածառներ, հետաքրքիր լուծումներ ստացած ձեռագործ ամանորյա տոնական խաղալիքներ և զարդեր, բազմաթիվ հյուրեր…

Դեկտեմբերի 23-ին «Շիրակացու ճեմարան միջազգային գիտակրթական համալիրի» Միջին դպրոցի նախասրահում «Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամը» գրկաբաց ողջունում էր ճեմարանի ծնողական համայնքին և հյուրերին «Գրադարանի վերակառուցման նախագծի» մեկնարկի, և այդ առիթով կազմակերպված սաների պատրաստած ամանորյա ցուցահանդես-վաճառքի միջոցառմանը:

Դասական երաժշտության և ճեմարանի ավագ երգչախմբի կատարմամբ հնչած Սուրբ Ծննդյան երգերի ներքո «Շիրակացու ճեմարան զարգացման հիմնադրամը» հյուրերին ներկայացրեց ամանորյա առաջին անակնկալները՝ Շիրակացու ճեմարանի գիտական գրադարանի տեսլականը վիդեո տարբերակով և հիմնադրամի պաշտոնական վեբ-կայքը:

«Ցանկություն, համագործակցություն, հետևողականություն և ներդրում։ Ահավասիկ այս են հաջողության չորս նախադրյալները։ Մեր հիմնադրամը ևս իր գործունեությունը վերաշխուժացրել է նույն այս չորս հիմնասյուների շաղախմամբ» ներկաներին ողջունելով նշեց հիմնադրամի տնօրեն Տկն. Արփի Աճեմյանը:

Ողջույնի խոսքերով և նախագծի մեկնարկի ոգևորությամբ հյուրերի հետ կիսվեցին նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդրի անդամ Տկն. Անահիտ Խաչատրյանը, կրթահամալիրի տնօրեն Պրն. Աշոտ Ալիխանյանը և գրադարանի ճարտարապետական նախագծի հեղինակ Պրն. Տիգրան Պողոսյանը: Վերջինս ներկաներին ներկայացրեց երկհարկանի գրադարանի ճարտարապետական լուծումներն ու ծավալները, սենյակներն ու նախատեսված ծառայությունները և ֆինանսական այլ մանրամասները:

Միջոցառման գեղարվեստական մասի և գրադարանի վերակառուցման միասնական ջանքերի մեկնարկը ազդարարվեց խորհրդանշական տորթը կիսելով: Հյուրերի համար նախապատրաստվել էին փոքրիկ ճեմարանականների ձեռքով պատրաստված այլընտրանքային տոնածառներ, ավագ և միջին դպրոցի սաների ձեռագործ տոնածառի խաղալիքներ և անակնկալներ: Ընդունելության ամբողջ ընթացքում վաճառված խորհրդանշական էջանշանների համարներով տեղի ունեցավ խաղարկություն և հաղթողը տուն տարավ էլեկտրոնային գիրք:

Ամանորյա հրաշքների, տրված խոստումների, բարեգործական տոնավաճառի ու նվիրատվությունների արդյունքում միջոցառման ժամանակ հավաքագրվեց նախագծի իրականացման մեկանարկային գումարը, իսկ ներկաներից յուրաքանչյուրը միջոցառումից հետո իր հետ տարավ 2018թ-ի ուսումնական տարին գիտական նոր գրադարանով դիմավորելու տեսլականը:

  • 1. Հանգանակել առցանց

    Image result for via mastercard

    2. SMS հաղորդագրություն՝ 8000 կարճ համարին

    Մեր ծրագրերում Ձեր ներդրումն ունենալու համար կատարեք  նվիրատվություն  ուղարկելով  FUND բառը  8000 կարճ համարին: Մեկ հաղորդագրության արժեքն է 1000 ՀՀ դրամ:

    3. Կամ կատարեք փոխանցում

    Converse Bank, 1930061930260100