Ճանաչողական մրցույթ
Ճեմարանի գիտական գրադարանի վերանորոգման նախագիծն առավել լայն շերտերին հասանելի դարձնելու համար Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամի պաշտոնական ֆեյսբուքյան էջում ապրիլի 3-ին մեկնարկեց մրցույթ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է հավանեին նկարը, որում պատկերված էր ապագա գիտական գրադարանի առաջին հարկի հատակագիծը, որից հետո պետք է կռահեին նկարում պատկերված 5 հնարավոր տարբերակից որն է ճիշտ տարբերակը: Հաղթողի պարգևն էր «Տարբերակ» հումորային սեղանի խաղը:
Մրցույթը բավականին լայն տարածում գտավ: Այն ուղեկցվեց բազմաթիվ հետաքրքիր հարցերով և մեկնաբանություններով: Մրցույթն ամփոփվեց ապրիլի 14-ին:
145 մասնակիցներից հաղթող ճանաչվեց Հրայր Զոհրաբյանը, նա մեկնաբանություններում նշել էր հաղթող պատկերը, հավանել և տարածել էր գրառումը, ինչպես նաև հավանել էր հիմնադրամի ֆեյսբուքյան պաշտոնական կայք էջը:
Մենք կարևորում ենք գրադարանի նախագծի հասանելիությունը հասարակության լայն զանգվածներին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրադարանը կրում է ազգային բնույթ, և վերակառուցումից հետո մենք ակնկալում ենք հյուրընկալել գիտական գրադարանում ո՛չ միայն ճեմարանականների, այլ նաև ուսման ծարավ ունեցող բոլոր նրանց ովքեր ցանկություն կհայտնեն հյուընկալել մեզ մոտ:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ծրագրեր» բաժնում: