Բարի կենդանության և բարի կամեցողության ընթրիք-երեկո

<<Նման միջոցառումների միջոցով է ամրապնդվում ճեմարանի տուն լինելու և ճեմարանական ընտանիք-համայնք ունենալու գաղափարախոսությունը>>, այսպիսի նկարագրությամբ ամփոփեց փետրվարի 10-ի , Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցած ընթրիք-երեկոն ճեմարանի ծնող՝ Ազատուհի Տեր-Պետրոսյանը: Ազատուհին և ծնողական ակտիվ համայնքի ևս հինգ ներկայացուցիչ, Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամի հետ համատեղ ջանքերի միավորման արդյունքում, նախաձեռնեցին <<Շիրակացու ճեմարան>> միջազգային գիտակրթական համալիրի գիտական գրադարանի վերակառուցման ծրագրին ուղղված այս միջոցառումը:

Այդ օրը, հին հայերի պես, ճեմարանի ծնողների և բարեկամների համայնքը առիթ ունեցավ տոնին բնորոշ ուրախությամբ ու ոգով նշելու Բուն Բարեկենդանը: Միջոցառման ներկա ծնողներին և հյուրերին ընձեռնվեց հնարավորություն վայելելու ճեմարանական շնորհաշատ սաների և մանկավարժների կողմից պատրաստած պարային, երաժշտական համարները, լիցքավորվելու ազգային երգ-երաժշտությամբ, իսկ ճեմարանի կրտսեր թատերախմբի բեմադրության շնորհիվ վարակվելու Թումանյանական ծիծաղկոտ ոգով:

Բացի գեղարվեստական ելույթներից,  միջոցառման ներկաներին սպասվում էր բազմաթիվ անակնկալներ: Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությանը միացան բազմաթիվ աջակիցներ՝ իրենց կողմից տրամադրված ոգևորող ու խրախուսական մրցանակներով:  Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ ստացած մտավորականների անուններով վերանվանված սեղանների շուրջ հավաքվածները հնարավորություն ունեցան շահել խաղարկվող մրցանակները՝ մասնակցելով ինտելեկտուալ մրցույթին և կազմակերպված վիճակահանությանը, այդկերպ իրենց ներդրումն ունենալով ընթրիքի ուրախ տրամադրության և գրադարանին ուղղված հանգանակության հարցում:

Գրադարանի վերակառուցման նախագծով ու տեսլականով ոգեվորված, մեր հովանավորների ցուցակը համալրվեց բարերարների և նվիրված հովանավորների նոր անուններով:

Խանդավառվելով օրվա ընթացքում ստացած դրական լիցքերով, Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամը հաստատակամ է շարունակելու իր օրակարգային ծրագրերը փնտռելով համագործակցության նոր առիթներ և առաջնորդվելով թափանցիկության և  հաշվետվողականության սկզբունքներով:

  • 1. Հանգանակել առցանց

    Image result for via mastercard

    2. SMS հաղորդագրություն՝ 8000 կարճ համարին

    Մեր ծրագրերում Ձեր ներդրումն ունենալու համար կատարեք  նվիրատվություն  ուղարկելով  FUND բառը  8000 կարճ համարին: Մեկ հաղորդագրության արժեքն է 1000 ՀՀ դրամ:

    3. Կամ կատարեք փոխանցում

    Converse Bank, 1930061930260100